Campaign on the rights of woman survivors of violence and their children to access support and protection 

 


Pledge Your Support of the Core Principles of Our Campaign


1. Կանանց իրավունքները մարդու իրավունքներն են:
 Բռնության ենթարկված յուրաքանչյուր կնոջ համար պետք է հասանելի լինեն պաշտպանությունը, աջակցությունը և ծառայությունները:

2. Պաշտպանությունն ու անվտանգությունը առաջնային են:  Ապաստարան տրամադրելիս, չպետք է մերժել ոչ մի կնոջ` վավեր փաստաթղթեր չունենանլու պատճառաբանությամբ: Բոլոր կանայք պետք է հնարավորություն ունենան վստահությամբ և առանց վախի դիմել արդարադատության համակարգ` աջակցություն ստանալու համար:

3. Ցույց տվեք ելքը, առաջ մղող ճանապարհը: Միգրացիոն օրենքները և քաղաքանությունը հաճախ ստեղծում են կախվածություն և բարձրացնում են կանանց բռնության ենթարկվելու վտանգը: Կանանց նկատմամբ բռնության վերացումը ոչ միայն պաշտպանության և աջակցության, այլև անկախության և միջնորդության ապահովումն է:

4. Միասնությունն ընդդեմ խտրականության: Օրենքները, քաղաքականությունը և պրակտիկան, որոնք սահմանափակում են ներգաղթյալ կանանց հասանելիությունը ծառայություններին, խտրական են: Դրանք ոտնահարում են ֆեմինիստական արժեքները և արտացոլում են խտրականության ինստիտուցիոնալացված ձևերը, որոնք մենք պետք է մերժենք:

 ARMENIAN      CROATIAN      DEUTSCH      FINNISH      FRENCH      ITALIAN      SPANISH      SLOVENIAN   


 Իսկ այժմ ի՞նչ – Հաջորդ քա˜յլն արա

ԲՈԼՈՐԻՆ
  • Դիմադրեք ռասիզմին և ներգաղթյալներին խարանելու և ապամարդկայնացնելու աճող միտմանը` ճանաչելով գենդերային հարթությունը և միգրացիայի գերիշխող քաղաքականության և հռետորության ազդեցությունը:

  • Միացեք ներգաղթյալ կանանց պայքարին և ընդունեք միջոլորտային օրակարգը, հզորացրեք փաստաթղթեր չունեցող կանանց` հարգելով իրենց խնդիրները և իրավունքները, ինչպես նաև աջակցելով նրանց ինքնակազմակերպվելու և մոբիլիզացվելու ջանքերին:

  • Ներգրավված եղեք մարդու իրավունքների մասին կրթության գործընթացում` ներգաղթյալ կանանց և խտրականության փոխհատվող ձևերի ենթարկվող կանանց իրավիճակի մասին իրազեկվածության բարձրացման և իրենց իրավունքներին ու կարիքներին գործնկանում ավելի արդյունավետ աջակցելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ
  • Ներգաղթի հսկողության առջևում դրեք կանանց իրավունքները: Ստեղծեք «պաշտպանական պատնեշ». հստակ բաժանում` կանանց անվտանգությունը և ինքնուրույնությունը ապահովվող հիմնական ծառայությունների տրամադրման (օրինակ` բնակարանով ապահովում, առողջապահություն, մասնագիտական ծառայություններ, օրենքի գերակայության ապահովում) և պետական մարմիններում իրենց գաղտնիության նպաստելու և բռնության մասին հաղորդելու խրախուսանքի միջև:

  • Ապահովեք համապատասխան ֆինանսավորում այն կազմակերպություններին, որոնք աջակցություն են տրամադրում բռնությունից տուժածներին, և ստեղծեք մեխանիզմներ ավելի ներառող և ոչ խտրական ֆինանսավորման համար, որը կապված չի ներգաղթյալ լինելու կամ որևէ այլ կարգավիճակի հետ:

  • Ստեղծեք օրինական ուղիներ կանանց համար, որպեսզի նրանք կարողանան ստանալ կամ պահպանել կացության կարգավիճակը այնպես, որ փաստաթղթերի բացակայությունը չխոչընդոտի իրենց անվտանգությունը:

  • Ապաքրեականացրեք փաստաթղթեր չունեցող ներգաղթյալներին  աջակցության տրամադրումը:

  • Քայլեր ձեռնարկեք աշխատուժի բազմազանությունը (ներառյալ հանրային ծառայություններում) ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի այն ավելի լավ ներկայացնի բնակչությանը, որին ծառայում է:
ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հզորացնել կանանց կազմակերպությունները` բոլոր կանանց որակյալ և անաչառ ծառայություններ ապահովելու համար, ինչպես նաև երաշխավորելու, որ կանայք տեղեկացված են այն հատուկ մարտահրավերների մասին, որոնց բախվում են փաստաթուղթ չունեցող կանայք:

ԿԱՆԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂՆԵՐԻՆ
  • Համագործակցել ներգաղթյալների կողմից ղեկավարվող կազմակերպությունների հետ, որոնք ուղղակիորեն աշխատում են ներգաղթյալ կանանց հետ:

  • Զարգացնել և նպաստել  հոգատարության էթիկան, որը կամբողջացնի ֆեմինիստական սկզբունքները և էթիկական հրամայականները ներառողականության ապահովման և առավել համերաշխության նպաստելու համար:

  • Միավորել ուժերը մարտահրավեր նետելու այն գերակշռող կառույցներին, որոնք դեմ են գնում ձեր հիմնական արժեքներին`թելադրելով, թե ում առջև կարող եք բացել ձեր դռները:

  • Ներգրավեք տարբեր ծագում ունեցող կանանց և կրթեք Ձեր անձնակազմին, որպեսզի լինեն բանիմաց և զգայուն ներգաղթյալ կանանց իրավիճակի և կարիքների հանդեպ: